«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե այն բանից հետո, երբ խորհրդարանական ընդդիմությունը հարցրեց Կարեն Կարապետյանին` 2018-ից հետո մնալո՞ւ է վարչապետ, նա վերստին փակագծերը չբացեց: Սակայն վարչապետի փոխարեն հարցին ուղիղ տեքստով պատասխանեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը (իսկ նա, հաստատապես, առանց նախագահականի համաձայնության նման բան չէր ասի). «2018-ին ով կլինի վարչապետ, անկախ վարչապետի անձից, դուք գործ կունենաք մեր կուսակցության հետ` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»:

Կարեն Կարապետյանի անունը չհնչեց: Ասում են` սա ոչ միայն «մեսիջ» է ողջ քաղաքական դաշտին, այլեւ հենց Կարեն Կարապետյանին: Ասում են նաեւ, թե Շարմազանովի հայտարարությունը չափազանց վատ է ընդունվել նաեւ ՀՀԿ-ում. շատերը պնդում են, թե նման կոպիտ շեշտադրում չպետք է արվեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում