Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 22-ին, ժամը 23:55-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոցի թիվ 13 շենքի արտաքին պատը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թիվ 13 շենքի (կառուցված 1986 թ.) արեւմտյան մասի ստորին հատվածում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 4 քմ), եւ արտաքին հատվածում առկա են մինչեւ 2 սմ հաստությամբ եւ մոտ 13 մ երկարությամբ ճաքեր. առկա է շինության փլուզման վտանգ։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը շենքի վտանգավոր հատվածից տարհանվել են թվով 20 բնակիչ, եւս 11 բնակիչ (4 անչափահաս) շարունակում են գտնվել շենքի անվտանգ հատվածում: Տուժածներ չկան:

Փրկարարները սահմանազատել են վտանգավոր հատվածը, ապահովել տարածքի լուսավորությունը եւ չտարհանված բնակիչների հետ տարել բացատրական աշխատանքեր:

Դեպքի վայրում են գտնվել Շիրակի մարզպետ Ա. Խ.-ը, Արթիկ քաղաքի քաղաքապետ Մ. Վ.-ը, էլ. ցանցի, 1-04 ծառայության, ԱԱԾ, ոստիկանության Արթիկի բաժնի, մարզպետարանի եւ քաղաքապետարանի աշխատակիցներ: