2016 թվականին Հայաստանում միջին աշխատավարձն ավելացել է 2.3%-ով: Այս մասին ասված է ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկած լսումների ժամանակ ներկայացված 2016 թվականի բյուջեի կատարողականի մասին հաշվետվությունում:

Ընդհանուր առմամբ, 332.7 մլրդ դրամի եկամտահարկ է հավաքվել կամ բոլոր հարկային մուտքերի 30.8%-ը: Նախորդ տարվա համեմատ՝ մուտքերն ավելացել են 3.9%-ով կամ 12.5 մլրդ դրամով: Աճի պատճառն այն է, որ 2015 թվականի հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը 50-ից 55 հազար դրամի հասավ, ինչի շնորհիվ հարկային հավաքագրումների աճը կազմեց 1.46 մլրդ դրամ: Մեկ այլ գործոն է աշխատավարձերի աճն ընդհանրապես. միջին աշխատավարձն ավելացել է 2.3%-ով, եթե համեմատենք 2017 թվականի յուրաքանչյուր ամիսը 2016-ի նույն ամիսների հետ:

Այլ կերպ ասած՝ եկամտահարկի մասով հարկային հավաքագրումների աճը պայմանավորված է աշխատավարձերի, ոչ թե զբաղվածության աճով: