Փաստորեն ռուսները բացի այն, որ զենք-զինամթերք են վաճառում թշնամի պետությանը, նաև մի ոտքով գերեզմանում գտնվող քաղաքական գործիչ և գրող են ուղարկում՝ մարտական ոգին ամուր պահելու համար: Հիշենք, որ 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի բանակը մի շարք ռուսական հրթիռներ չէր կարողացել ճիշտ կրակել, որոնք անիմաստ վատնվել էին բանակի կողմից: Երևի դա է պատճառը, որ Ալեքսանդր Պրոխանովին գործուղել են Ադրբեջան:
Ծերուկի ոտքը ընկել է Բաքու, մի քանի գդալ սև խավիար են հաց ու կարագով դրել դիմացը, սկսել է ելույթ ունենալ: Պրոխանովը հանդիպել է Ադրբեջանի նախագահի, այնուհետև նրա կնոջ հետ: Հետո գնացել է Հեյդար Ալիևի հուշարձանին է ծաղիկ դրել, բնականաբար նաև նրա կնոջ հուշարձանը չի մոռացել: Հետո ծերուկին տարել են Ադրբեջանի ազգային ժողով, այստեղ էլ հանդիպումներ է ունեցել: Վերջում , դե էլ ինչ ռուս հյուր, որ Արցախի թեմայով չխոսի: Պրոխանովը Ադրբեջանում հանդիպել է ինչ-որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ:
Ճիշտն ասած դեռ ոչ մեկ չի իմանում, թե կոնկրետ ինչից է ազդված եղել Պրոխանովը՝ Մեհրիբան Ալիևայից, թե Հեյդար Ալիևի գերեզմանից, բայց ծերուկը այնքան է շփոթվել, որ «ԼՂՀ ներկայացուցիչներին» հարց է ուղղել՝ ինչու՞ չեք գնում և գրավում ձեր հողերը, Շուշին, Ղարաբաղը և այլն...
Մի խոսքով սենց անհարմար իրավիճակում են հայտնվել մեր ռուս քաղաքական գործիչ, գրող ու սև ցավ Ալեքսանդր Պրոխանովը և «ԼՂՀ ներկայացուցիչները»: Նա առանց հասկանալ հարց է տվել, սրանք էլ բերանները ջուր առած նստել են: Հա բա ի՞նչ պատասխանեն: 25 տարի գոռում-գոչում են ՝ bizimdir, bizimdir: Դե, տենց վեկալող եք, գնացեք՝ վեկալեք: Մի խոսքով Ադրբեջանում ամեն օր հետաքրքիրա անցնում, այսպիսի անհարմար պատմություններով: