Մինչ պատերազմը Սիրիայում ապրել է ավելի քան 90 հազար հայ, որոնց նախնիներն այդ երկիր են ժամանել Թուրքիայից 1915 թվականի ողբերգության արդյունքում ՝գրում է բրիտանական The Economist պարբերականը։

«Նրանց մեծամասնության համար քաղաքացիական պատերազմը վերջ է դրել Սիրիայում հայերի մեկդարյա պատմությանը։ Որոշ տվյալներով՝ այսօր այնտեղ մնացել է ընդամենը 30 հազար հայ»,-գրում է պարբերականը։

Սիրիահայերը հիմնականում տեղափոխվել են Երևան, իսկ մոտ 30 ընտանիքներ՝ ԼՂՀ, գրում են բրիտանական պարբերականի հեղինակները՝ նշելով, որ ՀՀ մայրաքաղաքում առավել ապահովված սիրիացիները զբաղվում են փոքր և միջին բիզնեսով, իսկ Ղարաբաղ տեղափոխվածները՝ գյուղատնտեսությամբ։

The Economist-ը հայերի վերադարձը Սիրիա համարում է քիչ հավանական, ինչը կարող է հանգեցնել Սիրիայում քրիստոնյա բնակչության անհետացման։