«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է «2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Ուշագրավ է այն, որ խորհրդարանական ընդդիմությունը եւ հատկապես «Ժառուկյան» դաշինքը նույնպիսի բացասական տրամադրվածություն ուներ բյուջեի կատարողականի հանդեպ, ինչպես վերաբերում էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրին:

Մինչդեռ, ըստ էության, կատարողականում արտացոլված թվային նվազումներին, ամենեւին էլ չի պատրաստվում նոր կառավարությունը տեր կանգնել՝ հաշվի առնելով այն, որ բյուջեի կատարողականն ավելի շատ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության աշխատանքի արդյունքն է:

Չէ որ նախորդ տարվա սեպտեմբերին Կ. Կարապետյանը ստանձնեց վարչապետի պաշտոնը եւ 100 օրը լրացնելով էլ տարին փակվեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում