«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանը դատարանի նկուղում ծեծի է ենարկվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը։

«Արայիկ Խանդոյանը պատմեց, որ իրեն ծեծի են ենթարկել դատարանի նկուղում, մի խումբ ոստիկաններ, հարվածներ են հասցրել գլխին, ոտքերին և երիկամների շրջանում: Գլխացավ ուներ և աչքը կարմրած էր, իսկ երկու ոստքերի վրա կար արյունազեղումներ»,- գրել է պաշտպանը։