«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզ տեղեկություններ էին հասել, որ գլխավոր դատախազի պաշտոնում մեկ տարին էլ չբոլորած Արթուր Դավթյանը շքեղ առանձնատուն է կառուցել: Վերջերս էլ հանդիսավոր բնակարանամուտ արել՝ հրավիրելով ոչ միայն դատախազության վերնախավին, այլեւ մյուս համակարգերի ներկայացուցիչներին:

Նորակառույցը գտնվում է Աջափնյակում, որտեղ էր նաեւ նրա բնակարանը: Մենք դիմեցինք դատախազության հանրային կապերի բաժին, որտեղից հաստատեցին, որ Արթուր Դավթյանը տեղափոխվել է առանձնատուն։

Ուշագրավ է, որ նա դեռ հաշվառված է հայրենի՝ Շիրակի մարզի Հոռոմ գյուղում, ծնողները՝ եւս։ Իսկ նրա կնոջ՝ Անի Արսենի Դավթյանի հասցեն ԿԸՀ կայքում Քանաքեռ-Զեյթունում է նշված։

Նշենք, որ Արթուր Դավթյանը հայտարարագրել է 3 հողամաս, անհատական բնակելի տուն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում