«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախորդ տարի, երբ ՀՀ Վերաքննիչ դատարանի նախագահ նշանակվեց Վազգեն Ռշտունին, լուրեր կային, որ նա կլինի ՀՀ Վճռաբեկ դատարանի հավերժ նախագահ Արման Մկրտումյանի փոխարինողը, քանի որ 2018 թ. ապրիլին Մկրտումյանը կազատվի պաշտոնից:

Ռշտունին Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի եւ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի ընկերն է: Այդ առաքելությամբ վերաքննիչ գործուղված Ռշտունին իրեն արտոնյալ է զգում, եւ բոլոր այն դատավորները, որոնք թիրախավորված են նրա կողմից, դատավճիռ կայացնելուց հետո սրտի թրթիռով սպասում են, որ բողոքարկում չլինի: Եթե եղավ, վերաքննիչը կբեկանի:

Բայց Ռշտունու հաղթարշավին խանգարում է ՀՀ Սահմանադրության 165 հոդվածը, որը սահմանում է՝ 40 տարին լրացած անձը կարող է ՎԴ նախագահ դառնալ: Ռշտունին մյուս տարի 38 կդառնա: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ ՎԴ նախագահի պաշտոնի հավանական թեկնածուն նախկին դատավոր, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն է: «Ես նմանատիպ հարցով մեկնաբանություն չունեմ»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Մուկուչյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում