Մանկության եւ դեռահասության տարիներին IQ-ի բարձր մակարդակը վիճակագրորեն կապված է կյանքի ավելի երկար տեւողության եւ քաղցկեղի 15 տեսակներից, սրտի եւ նյարդադեգեներատիվ հիվանդություններից մահանալու ավելի փոքր հավանականության հետ: Այդ մասին գիտնականները հայտարարել են BMJ հանդեսում հրապարակված հոդվածում։

«Այն, որ IQ-ի մակարդակի եւ երկարակեցության միջեւ ինչ-որ կապ գոյություն ունի, մենք կասկածում էինք վաղուց: Ընդհանուր առմամբ բոլորը հասկանում Էին, որ ավելի բարձ IQ-ով անձինք ավելի երկար են ապրում, քան միջին եւ ցածր IQ-ով մարդիկ: Խնդիրն այն էր, որ մենք բավականաչափ տվյալներ չունեինք, որպեսզի ապացուցենք դա»,- մեկնաբանում է հետազոտությունը բժիշկ Դենիել Ֆալկշտեդտը Ստոկհոլմի (Շվեդիա) Կարոլինյան ինստիտուտից:

Այս նախագծին, ինչպես պատմում են գիտնականները, մասնակցել են 1936 թվականին ծնված 65 հազար շոտլանդացիներ, որոնք կանոնավորապես անցել են մտքի սրության ստուգումներ, այդ թվում՝ IQ թեստեր, ինչպես նաեւ ամբողջական բժշկական հետազոտություններ:

Դա գիտնականներին թույլ է տվել ստանալ այսօրվա դրությամբ այն բանի առավել լրիվ պատկերը, թե ինչպես կարող է IQ-ն ազդել մարդկանց կյանքի եւ դրա տեւողության վրա: Ինչպես պարզվել է, մանկության տարիներին IQ-ի բարձր մակարդակը կապված է եղել տարեց եւ չափահաս տարիներին այն բոլոր պատճառներով մահանալու ցածր հավանականության հետ, որոնք պայմանավորված են ինչպես հիվանդություններով, այնպես էլ զանզան աղետներով կամ վնասակար սովորություններով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: