«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդամենը երեք ամիս առաջ Արաբկիրի հարկային տեսչու­թյան պետի տեղակալ նշանակ­ված Գեղարքունիքի նախկին մարզպետ, պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի պաշտոնն իջեցրել են: Նա ԱԺ փոխնա­խագահ էդուարդ Շարմազանովի խորհրդականն էր, 2017թ. մարտին տեղափոխվել էր ՊԵԿ եւ նշանակվել Արաբկիրի հարկային տեսչության պետի տեղակալ:

Այժմ էլ այդ պաշտոնից տեղա­փոխել են միջին եւ խոշոր հարկ վճարողների տեսչություն եւ նշանակել բանկերի բաժնի պե­տի տեղակալ:

Ի դեպ, հենց Կարեն Գրիգորյանի քրոջը՝ Նարինե Գրիգորյանին, վերջերս համերգի ժամանակ երգիչ Արաբո Իսպիրյանն ամուսնու­թյան առաջարկ էր արել, եւ նա համաձայնել է: Օգոստոսին կկայանա նրանց հարսանիքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում