Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում հունիսի 18–ին տեղի ունեցած սպանության կասկածանքով ձերբակալվել է սպանվածի որդին՝ 47–ամյա Հովհաննես Սահակյանը։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության կայքէջից։ Պարզվել է՝ կենցաղային վիճաբանության ժամանակ որդին խեղդամահ է արել 72–ամյա մորը՝ խեղդելով էլեկտրական մալուխով։ Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։