Արարատի մարզում, հուլիսի 2-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 18:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ 26-ամյա Մկրտիչ Ղ.-ն իր վարած Volkswagen Golf մակնիշի 35 DA 817 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Երասխավան ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածում՝ Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ճամփեզրի գազատար խողովակի հենասյանը եւ մոտ 100 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդ Մկրտիչ Ղ.-ն, ուղեւոր 24-ամյա Արմինե Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն, իսկ 2-ամյա Արտաշես Ղ.-ն տեղում մահացել է:

Աղբյուրի տվյալներով, երեխան հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 25 մետր հեռավորության վրա:

Դեպիք վայր են ժամանել նաեւ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացուցիչները, ովքեր ձեռնարկեցին անհրաժեշտ գործողություններ վթարված գազախողովակի հենասյունը ուղղելու ուղղությամբ:

Աղբյուրի տեղեկություներով վարորդ Մկրտիչ Ղ.-ն ծառայում է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում, իսկ մահացած երեխան նրա որդին էր, վիրավոր Արմինե Մ.-ն էլ՝ կինը: