Արարատի մարզում հուլիսի 2-ին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տուժած պայմանագարյին զինծառայողն ու նրա կինը դուրս են գրվել Վեդիի հիվանդանոցից: NEWS.am-ին հիվանդանոցից տեղեկացրին, որ Մկրտիչ Ղ.-ն եւ Արմինե Մ.-ն լուրջ մարմնական վնասվածքներ չեն ունեցել, առաջին բուժօգնությունը ստանալուց հետո գնացել են տուն: Հիվանդանոցից նաեւ տեղեկացրին, որ նրանց 2-ամյա որդին մահացել է Արտաշատի ԲԿ-ում, երեխայի մահվան մասին ծնողներին հայտնել են միայն բուժօգնություն ցուցաբերելուց հետո: Պայմանագրային զինծառայողը կնոջ ու երեխայի հետ գնում էր Արցախ, որտեղ նա ծառայում է, նա սպա է: