«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ 30-ամյա կինը ով հունվարի 30-ին անհետ կորած է համարվել, իսկ հաջորդ օրը հայտնաբերվել է, հայտարարել է, թե իրեն առևանգել է նախկին ամուսինը: Ըստ կնոջ հայտարարության՝ նախկին ամուսինն ընկերների հետ, բռնության գործադրմամբ, նստեցրել է իրեն ավտոմեքենա, որից հետո ընկերները հեռացել են, իսկ նախկին ամուսինը իրեն տեղափոխել է Արարատի մարզ, որտեղև ծեծի է ենթարկել իրեն՝ պատճառելով վնասվածքներ: Մեզ հայտնի է դարձել, որ ոստիկանությունը կնոջ նախկին ամուսնուց բացատրություն է վերցրել և բաց է թողել: