«Իրավունք» թերթը գրում է. «Երկուշաբթի ԱԺ գյուղատնտեսական հանձնաժողովի նիստին ՀՅԴ-ն դեմ էր քվեարկել Սեւանա ջրի բացթողնման հարցին: Մինչ այդ, դեմ էր արտահայտվել նաեւ բնապահպանության դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը: Իսկ երեքշաբթի, ահա, ընկեր դաշնակները 180 աստիճանով փոխել են իրենց դիրքորոշումները: Թե ինչով է պայմանավորված նման «հեղաշրջումը»՝ դժվար է ասել:

Ընդդիմությունը, ի դեմս «Ծառուկյան» դաշինքի, չնայած որ սրտներով չի, բայց կողմ են քվեարկել նախագծին, իսկ ՀՀԿ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն, որը կառավարությունում ունի զգալի ներկայություն, նման խաղեր է տալիս:

Եթե Դաշնակցությունը իսկապես դեմ գնար ՀՀԿ-ին՝ Սեւանի հարցում, ապա դժվար թե կոալիցիան շարունակեր նույն կերպով աշխատել: Հետեւապես, Դաշնակցությունը մի փոքր «բազար» սկսելով, արագորեն, 180 աստիճանով վերափոխեց իր դիրքորոշումը, գուցե, այդ ընթացքում էլ ինչ-որ բան ավելացնելով կուսակցության բալանսին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում