«Առավոտ» թերթը գրում է. «Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն այսպիսի գրառում էր կատարել՝ «Ուզում էի Ծաղկաձոր գնալ, բայց գումարս չհերիքեց, գնացի Դուբայ»։ Մի օգտատեր էլ հաշվարկել էր ու պարզել, որ Ջերմուկում հանգստանալու համար իր ընտանեկան բյուջեից կպահանջվի 2016 դոլար։ Այս գումարը պետք է վճարեին Ջերմուկում երկու մեծի եւ մեկ երեխայի 14-օրյա հանգստի համար։ Նույն օգտատերը, սակայն, ներկայացրել էր արտերկրում հանգստանալու տարբերակ՝ Հունաստանում երկու մեծի եւ մեկ երեխայի 14-օրյա հանգիստ արժե (ավիատոմսը ներառյալ) 2500 դոլար։

Տուրիզմի ամեն սեզոնին այս խնդիրը մեր երկրում առաջանում է։ Եվ շատ դեպքերում նախապատվությունը տրվում է օտարերկրյա հանգստավայրերին, որոնք շատ ավելի մատչելի հանգիստ են առաջարկում, քան Դիլիջանի, Ծաղկաձորի, Սեւանի, Ջերմուկի, Ստեփանավանի եւ այլ տեղական հանգստավայրերի հյուրանոցներն ու հանգստյան տները, հետեւաբար մեր երկրից գումարները հոսում են օտարերկրյա հանգստավայրեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում