Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 6-ին, ժամը 04:31-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի 3-րդ ոլորանում ծառը կոտրվել եւ ընկել է ճանապարհի երթեւեկելի հատված, ինչի հետեւանքով ճանապարհը փակվել է. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Երեւան հատվածի 17 կմ-ին ծառը կոտրվել, ընկել է ավտոճանապարհին եւ երկողմանի փակել այն:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ճանապարհը բացվել է տեղի ուժերով եւ դարձել միակողմանի երթեւեկելի:

Փրկարարները մասնատել եւ հեռացրել են ծառը ճանապարհի երթեւեկելի հատվածից: