Վանաձոր-Դիլիջան ճանապարհին այսօր՝ հունիսի 7-ին, ժամը 8:00-ի սահմանում սնունդ տեղափոխող ՊՆ «ԿԱՄԱԶ»-ի վթարի հետեւանքով Վանաձորի հոսպիտալ է տեղափոխվել 1 պայմանագրային զինծառայող: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ հոսպիտալ է տեղափոխվել «ԿԱՄԱԶ»-ի վարորդը, նրա վիճակը բավարար է, ունի թեթեւ քերծվածքներ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր առավոտյան Վանաձոր-Դիլիջան ճանապարհին սնունդ տեղափոխող ՊՆ «ԿԱՄԱԶ» է շրջվել: