«Սասնա ծռերը» որ գնացին ոստիկանության ՊՊԾ գունդը գրավեցին, դարձան ՊՊ ծռեր: Այս մասին, այսօր՝ հուլիսի 7-ին, ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:

Անդրադառնալով ոստիկաններրի կողմից «Սասնա ծռերի» անդամներին ծեծի ենթարկելու դեպքին՝ Սեյրան Սարոյանն ասաց. «Մարդ են, կարող ա տփեն էլ իրար, ոստիկաններն ինչի՞ հմար են, դրանք հո կրթության նախարարությունի՞ց չեն: Միլիցուց ո՞վ ա լավ բան տեսե»:

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին, Երեւանի Ավան եւ Նոր նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի խցում «Սասնա ծռեր» խմբի անդամներից մի քանիսը բռնության էին ենթարկվել: Բարձրացած աղմուկից հետո ո ոստիկանությունը հայտարարել էր, որ իրենց կողմից համաչափ ուժ է կիրառվել: