Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 7-ին, ժամը 14:23-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցում տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան շրջվել է ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի 88 TR 788 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Շ. Գ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել ձորակը. ուղեւորներից մեկը տեղում մահացել է:
Վարորդը եւ մեկ ուղեւոր հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ: Փրկարարները դին դուրս են բերել ձորակից եւ մոտեցրել (մոտ 10 մ) շտապօգնության ավտոմեքենային:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: