«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՅԴ-ն շարունակում է մարզպետների ջարդը: Երեկ պարզ դարձավ, որ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից: Նրան փոխարինելու է ՀՅԴ-ի Երևանի կոմիտեի ղեկա­վար Աշոտ Սիմոնյանը: Այս տեղեկությունը Armtimes.com-ի հետ զրույցում հաստատեց ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացու­ցիչ, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը:

«Ցանկանում ենք լավ, երիտա­սարդ կադրերին ասպարեզ բե­րել»,- Armtimes.com -ին փոխանցեց Վարդանյանը:

Մեր այն հարցին, թե արդյո՞ք փոփոխության պատճառը գործող մարզպետ Գաբրիել Գյոզալյանի վատ աշխատանքն է, Աղվան Վարդանյանը նշեց. «Պարոն Գյոզալյանը շատ լավ էր աշխատում, շնորհակալություն ենք հայտնել, բավարարված ենք, բայց ժամանակները փոխվում են, պետք են նոր, թարմ կադրեր»,- փոփոխությունը այսպես հիմնա­վորեց Վարդանյանը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։