Առանձին դաժանությամբ խուլիգանական դրդումներով դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու ինչպես նաև ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելու մեջ մեղադրվող Արթուրն իրեն առաջադրված մեղադրանքն ընդունում է:
«Փաստինֆո»-ի թղթակիցն այդ մասին տեղեկացավ Արթուրի պաշտպան Ռոման Կոնինյանից:
Քրեական գործն արդեն դատարանում է, սակայն պաշտպանն այս փուլում չցանկացավ մեղադրանքի ծավալի և դրա վերաբերյալ իրենց դիրքորոշումն արտահայտել:
Նշենք, որ Արթուրին վերագրվող արարքը տեղի է ունեցել այս տարի հունվարի 14-ին, և համաձայն մեղադրանքի՝ նույն օրը ժամը 21-ի սահմաններում, Արթուրը ընկերների հետ ծեծի է ենթարկել Տիտանյանին, որից հետո Արթուրը, օգտվելով Տիտանյանի անօգնական վիճակից, իր մոտ գտնված սառը զենք հանդիսացող դանակով կտրել է նրա ձախ ականջախեցին՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:
Արթուրին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 5, 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով:
Արթուրը, ով նախկինում դատված է և նրա դատվածությունը մարված չէ ներկայումս գտնվում է կալանքի տակ:

Աղբյուր` Փաստինֆո