Սոցցանցերի օգտատերերն առաջին հանդիպման ժամանակ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի ձեռքսեղմումը համեմատել են «Խաղաքարտե տնակից» տեսարանի հետ:

Ամերիկյան քաղաքականության մասին սերիալի երրորդ սեզոնում ԱՄՆ նախագահ Ֆրենկ Անդերվուդը (Քեւիս Սփեյսի) Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի նախագահ Վիկտոր Պետրովի (Լարս Միքքելսեն) հետ: Հանդիպման ժամանակ Անդերվուդը ձեռքը մեկնում է Պետրովին, վերջինը սեղմում է այն:

Ամեն դեպքում, սերիալի հեղինակներն այդ տեսարանը մասամբ պատճենել են Պուտինի եւ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի իրական հանդիպումից: Լուսանկարներից մեկում Օբաման գրեթե նույն կերպ է ձեռքը մեկնում Պուտինին: