Ծծմբաթթուն լցրել է քենակալի դեմքին. պատճառն այն է եղել, որ կինը փախել ու ապաստանել է քրոջ տանը. մանրամասներ
10:44, 10.07.2017
Տարածաշրջան:Հայաստան
Թեմա: Պատահարներ

 Հունիսի 13-ի գիշերը ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշի շենքերից մեկի բակում մի քաղաքացումարմնական վնասվածքներ էին հասցրել։ Քիչ անց ահազանգ է ստացվել նաեւ այրվածքաբանական բուժհաստատությունից, որ Նոր Արեշից մի քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց՝ ծծմբական թթվից դեմքին ստացված այրվածքներով։ Տուժած տղամարդը կորցրել էր տեսողությունը, իսկ ստացված այրվածքներից այլանդակվել էր դեմքը։ Ոստիկանները պարզել են, որ տուժողը մինչեւ վնասվածքներ ստանալը շենքի բակում զրուցել է գենու ամուսնու՝ գյումերցի, նախկինում ազատազրկված, 34-ամյա Սեյրեգ Հ.-ի հետ:

Ավելի ուշ տուժողը պատմել է, որ այդ օրը ժամը 15.30-ի սահմաններում, որ տուն վերադառնալիս շենքի բախում հանդիպել է իր քենակալ Սերգե Հ.-ի հետ, ում հետ մոտ կես ժամ զրույցի բռնվելուց հետո, վերջինս իր հետ նախապես բերած ծծմբաթթուն լցրել է տուժողի դեմքին:

Հուլիսի 1-ին ոստիկանները Սերգեյին հայտնաբերել են Գյումրի քաղաքում, նա բերման ենթարկելիս փորձել է փախուստի դիմել, բայց չի հաջողվել:

Սերգեյն, արդեն ոստիկանություն պատմել է, որ վիճել են իր կնոջ պատճառով, որը մի քանի օր առաջ տնից փախել էր եւ իր տեղեկություններով, ապաստան գտել քրոջ տանը:

«Էդ ա եղել անհասկացությունը, որ իրար չենք հասկացել: Իրար քաշքշվել ենք, գետնից վերցրել, ցպնել եմ վրեն: Ինքը ղժժացել է, ես թողել գնացել եմ»,-պատմել է Սերգեյ Հ.-ն: