զգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 10-ին, խորհրդարանում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց՝ արդյոք ընտրություններում վարչական ռեսուրսի օգտագործում եղել է, թե ոչ:

«Դպրոցի տնօրենն ի՞նչ կարող է անել, աշակերտի ծնողին կարո՞ղ է ցուցակում ներառել և դա անել աշխատանքի ժամին կամ ՊՊԾ գնդի հրամկազմը կարո՞ղ է ցուցակ կազմել եւ ֆաքսով ուղարկել ՀՀԿ շտաբ: Ո՞րն է վարչական ռեսուսրի չարաշահումը, Ձեր ասած վարչական ռեսուսրի չարաշահումը կատվի է նման, ոնց գցում ես, ոտքերի վրա է կանգնում: Հիշեցի Սովետական շրջանի մի ասացվածք, երբ պաշտոնապես հայտարարվել էր, թե Սովետական Միությունում սեքս չկա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, թե բնականաբար կան երևույթներ, որոնք սահմանված կարգով կարող է չարաշահում որակվել, բայց հանձնաժողովին ներկայացված թղթերում, որը գտնվել են անհայտ աղբյուրից կամ աղբարկղից, նման հիմք չկար: Նիկոլ Փաշինյանը հակադարձեց. «Տեսողության հարց է, պարոն Մուկուչյան, հիմա Հայաստանում սեքս կա՞, թե՞ ոչ, նկատի ունեմ ընտրակաշառքն ու վարչական ռեսուրսի չարաշահումը»:

Տիգրան Մուկուչյանը նշեց, թե իր որոշումը նշված հարցերի վերաբերյալ ընտրությունների գնահատականում ամփոփել են: