«Փաստ» օրաթերթը զրուցել է Արցախի հերոս, գեներալ–մայոր Արկադի Տեր–Թադեւոսյանի` Կոմանդոսի հետ.

Դուք նոր եք վերադարձել Արցախից, ինչպիսի՞ն է վիճակն այնտեղ: Ինչպե՞ս է մարդկանց տրամադրությունը:

Մարդկանց տրամադրությունները մարտական են: Ընդամենը մի քիչ լարվածություն առաջացավ վերջին դեպքերի առնչությամբ: Իրավիճակը սրվեց ու կրակեցին Հարավային թեւի ուղղությամբ: Սակայն, ընդհանուր առմամբ, ամեն ինչ նորմալ է, եւ արտառոց որեւէ բան չկա ժողովրդի եւ՛ տրամադրության, եւ՛ ընկալումների մեջ:

Ավելին ասեմ` զինվորականները հոգեպես ավելի պինդ են, քան մենք եւ դուք, այստեղ` Երեւանում գտնվող մարդիկ: Որովհետեւ դիրքերում կանգնած մեր տղաներն ավելի լավ են պատկերացնում իրավիճակը, ավելի լավ գիտեն, թե ինչն ինչոց է:

Պարզապես վերջին դեպքերի առնչությամբ հետեւյալը պետք է ասեմ` ինչպես միշտ, այս անգամ էլ էր այդպես `մենք սպասում ենք, որ մեզ նեղացնեն, նոր պատասխանենք նրանց: Ճիշտ է` լա՛վ ենք պատասխանում: Բայցեւ միշտ հարցը մնում է` ե՞րբ են նորից հարձակվելու, որ մենք էլ նորից պատասխանը տանք: Այսպիսի շրջանակ է ստեղծվել:

Իսկ խուճապային տրամադրություն գոյություն չո՞ւնի մարդկանց մոտ:

Ոչ մի խուճապ: Խուճապն այստեղ` Երեւանում ենք մենք ապրում: Արցախում շատ հանգիստ են, աշխատում ու ապրում են մարդիկ: Այն էլ ասեմ, որ հենց դա էլ հակառակորդի նպատակն է` Ալիեւի տակտիկան նաեւ մեր ժողովրդին խուճապի մեջ գցելն է: Իսկ մենք դա պետք է հասկանանք ու այնպես անենք, որ ժողովուրդը խուճապի մեջ չընկնի: Եվ բանն այն է, որ ո՛չ միայն մեզ, նա ձգտում է խուճապի մեջ գցել նաեւ ի՛ր ժողովրդին, ի՛ր հասարակությանը:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում