«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը տեղեկացնում է, որ կարճ (SMS) հաղորդագրության միջոցով՝ ավտոկայանատեղի համար վճարման ձևերի և գանձվող գումարի դրույքաչափերի սահմանումն ու դրանց փոփոխումն ընկերության իրավասության շրջանակներից դուրս են:

«Ըստ այդմ՝ վերը նշվածի առնչությամբ ընկերությունը որևէ նախաձեռնությամբ հանդես չի եկել:

Համապատասխան պայմանագրի հիման վրա «ՎիվաՍել-ՄՏՍ-ին» վճարվող միջնորդավճարի տոկոսադրույքը մնացել է անփոփոխ:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը» որպես հեռահաղորդակցության ծառայություններ մատոցող ընկերություն, ի թիվս այլ ընկերությունների, իրականացնում է անկանխիկ եղանակով ավտոկայանատեղի համար վճարներ փոխանցելու՝ բացառապես տեխնիկական աջակցության գործառույթ»,-ասվածէ ընկերության տարածած հաղորդագրության մեջ: