ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում նոր նշանակում է արել։

Վարչապետի ստորագրած որոշման համաձայն՝ Վահրամ Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարի տեղակալ։

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Վահրամ Մկրտչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարի տեղակալ»,-ասված է վարչապետի որոշման մեջ: