«Երեխան ընկավ հենց աչքիս առաջ, մինչեւ հասա, արդեն բերանից արյուն էր գնում, ընկավ ու տեղում մահացավ, չհասցրեցի փրկել»,-պատմում է հարեւաներից մեկը, ով այդ պահին դուրս էր եկել զբոսնելու: Հիշեցնենք, որ հուլիսի 9-ի երեկոյան 3 տարեկան տղա երեխան Աբովյանում ընկել է շենքի 5-րդ հարկի պատուհանից և մահացել: Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Մենք տեղեկացանք, որ այդ ընտանիքը նոր էր տեղափոխվել Երիտասարական 14 հասցե: Տղայի հայրը հաշվապահ է, տատն էլ՝ ուսուցչուհի: Հարեւանները մեզ պատմեցին, որ մայրը դեպքի ժամանակ տանն է եղել, սակայն չի հասցրել երեխային բռնել, վազել է դեպի ցանցապատ եվրոպատուհանը, ձեռքերով հարվածել ցանցին և ընկել ցած: