Հուլիսի 12-ին, ժամը 22:37-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ղափանցյան փողոցում գտնվող հողամասերից մեկում հայտնաբերվել է կախված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ-ի հարեւանությամբ գտնվող այգիներից մեկում: Փրկարարներն ու ոստիկանները պարզել են, որ ծառից կախված մահացածը Երեւան քաղաքի բնակիչ 45-ամյա Արմեն Բ.-ն էր: Կայքի տեղեկություններով՝ տեղի ունեցածն ինքնասպանություն է, եւ Արմեն Բ.-ն մինչեւ ինքնասպանություն գործելը այդ մասին տեղեկացրել է հարազատներին, եւ որոշ ժաանակ անց նրա դին կախված վիճակում հայտնաբերվել է իր բարեկամին պատկանող այգում:
Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: