Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան Գյումրիում հուլիսի 11-ին տեղի ունեցած ողբերգական վրաերթի մեջ կասկածվողին կալանավորելու: Այս մասին այսօր՝ հուլիսի 14-ին, NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտի մամուլի ծառայությունից: Թե ինչ կորոշի դատարանը՝ դեռ պարզ չէ:

Նշենք, որ երիտասարդ ամուսինների վրաերթի մեջ կասկածվողը Գյումրիի բնակիչ 20-ամյա Ալբերտ Խանոյանն է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 242 հոդվածի 3-դ մասով՝ Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 11-ի երեկոյան Գյումրի քաղաքում Opel մակնիշի 15 XX 550 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վազգեն Սարգսյան փողոցում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Վրաերթի օրը տեղում մահացել էր 30-ամյա Նելսիկ Ղազարյանը, իսկ նրա 23-ամյա կինը՝ Արփինե Մանուկյանը մեկ օր անց հիվանդանոցում էր մահացել: Արփինե Մանուկյանը սպասոում էր երեխայի: