Հուլիսի 13-ին՝ ժամը 10.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 10 հասցեի մոտից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1964 թ. ծնված Արտուշ Մ.-ին:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 9.50-ին, Արտուշ Մ.-ն Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորչի փողոցի խաչմերուկում թիվ 67 երթուղային ավտոբուսի սրահում 1936 թ. ծնված Սյոմիկ Բ.-ի վերնաշապիկի գրպանից գողացել է 15.000 դրամ:

Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: