Մեկ տարի առաջ ու մեկ տարի հետո Ադրբեջանական քարոզչությունը իրարից զգալի տարբերվում է: Կհիշեք երևի, որ մեկ տարի առաջ ադրբեջանական ու որոշ ռուսական լրատվականներ հեղեղված էին այն լուրերով, որ Հայաստանը ատոմային ռումբ է արտադրում: Ադրբեջանցի փորձագետները և գեներալները կարծես սեփական աչքերով էին տեսել, թե ինչպես ենք գիշերները ՝ բան ու գործ թողած, ազգովի ատոմային ռումբ պատրաստում: Ադրբեջանական կողմին նաև իրար էր խառնել մեր Կոմանդոսի հարցազրույցներից մեկը, որտեղ գեներալը տողատակերով խոսել էր ատոմային ռումբի մասին: Ատոմային ռումբի ու Իսկանդերի թեման իրար լրացնելով առաջին հորիզոնականում էին ադրբեջանական քարոզչության մեջ: Մեկ տարի առաջ այդ նյութերը ավելի շատ ուղղված էին պանիկա տարածելուն, թե բա՝ Իսկանդերով ստեղ կարան հարվածեն, ատոմային ռումբը գցեն և այլն:
Մեկ տարի անց այս քարոզչությունը ամբողջույթամբ փոխվել է: Այժմ Ադրբեջանի քարոզչամեքենան վստահեցնում է, որ մոտակա 1000 տարվա ընթացքում Հայաստանը ատոմային ռումբի երես չի տեսնի, որ Իսկանդերը իրականում ոչ մի լուրջ վնաս չի կարող հասցնի: Իսկ ու՞ր մնաց անցած տարվա մեր արտադրած ատոմային ռումբերը և եթե Իսկանդերը իրենից ոչ մի վտանգ չի ներկայացնում, այդ դեպքում ու՞մ էին պետք անցած տարվա այդ բողոքները ու հիստերիաները:
Իսկ իրականում պանիկա տարածելով ոչ մի բանի չհասած Ադրբեջանը որոշեց փոխել մարտավարությունը: Ասում է՝ մի բանի մասին, եթե երկար ես խոսում իրականանում է: Ադրբեջանը որոշել է երկար խոսի ատոմային ռումբ չլինելու ու Իսկանդերի անպետք լինելու մասին: Մենք էլ այսպես անորոշ վիճակում նստած հետևում ենք: