Մեկ տարի է անցել այն օրից, երբ Երևանում ՊՊԾ գունդը գրավվեց, ի՞նչ արեցինք մենք այդ մեկ տարվա մեջ և ի՞նչ ենք անում մենք հիմա։

Մեկ տարի շարունակ և վերջին շրջանում ավելից ցայտուն, պատճառներն ու հետևանքները վերացնելու փոխարեն,փնտրում ենք ահաբեկիչների և կամ ապստամբների ու այդ ամենն ուղեկցվում է հայոյախառն ոչ հագալից մեկնաբանություններով և կամ սպառնալիքներով։

Ի՞նչ կտա այս կամ այն կողմին, եթե ֆբ-ում շատ ֆեյքեր քվեարկեցին «ահաբեկիչ» կամ «ապստամբ» եզրույթի օգտին։ Միանշանակ ոչինչ, որովհետև դատարանինն է վերջին խոսքը։

Այսպիսի հարցումները բացառում են դատարանի գությունը, եթե ֆբ հարցումը պետք է որոշի թե ով ով է, այդ դեպքում եկեք փակենք դատարանները։ Պետությունը մեր անվտանգության երաշխավորն է ու մենք ստանում ենք անձնագիր և ընդունում ենք պետության մեջ հավասարը հավասրին ապրելու պայմանները և մենք բացառելով դատարանը, որը պետության պետականության մի մասն է, թույլ ենք տալիս դիմացինին թալանել մեր տունը, և կամ ինքնադատաստան տեսնել մեր նկատամբ, հետո ֆբ-ով հարցնել՝ .«Ճի՞շտ եմ, թե՞ սխալ» և ըստ այդ պատասխանի որոշել հետագան։

Ֆեյքերի Ամբոխը մեկ տարի առաջվա դեպքերը կարող է որակել ապստամբություն և կամ ահաբեկչություն, ամբոխային հոգեբանությունը բացառում է սեփական պատասխանատվությունն ու կարծիքը, իսկ մենք վաղուց դասվում ենք հոմոսապիանսի շարքին և ժամանակն է փակել այս պանդորայի արկղն ու ոչ թե հուսալ, այլ գործել։

Հ.Գ. Մենք միշտ էլ բավարարվել ենք .«Սև սրտի մխիթարանքով», իսկ հետո՞ն, դե հետոյի մասին էլ հետո կմտածենք։