ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամառվա ամիսներին ակտիվանում է հանգստյան մեկնող ՀՀ քաղաքացիների քանակը և հիմնականում երկրից մեկնում են երեխաների հետ, ուստի անհրաժեշտ է իմանալ, որ մինչև 16 տարեկան երեխաներին տրված անձնագրերի վավերականության ժամկետները չեն երկարաձգվում:

Հետևաբար, ճամփորդել ցանկացողները իրենց ուղևորությունը պլանավորելիս պետք է հաշվի առնեն նաև նշված հանգամանքը և նախօրոք դիմեն անձնագրերի փոխանակման համար»։