Կոտայքի մարզում հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 17։30-ի սահմաններում Երեւան քաղաքի Ավան Դուրյան թաղամասի բնակիչ՝ 37-ամյա Լեւոն Գ.-ն Գեղարդի եկեղեցական համալիր չհասած ճանապարահահատվածում իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի 21 ՕՍ 546 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 80 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդ, նրա ուղեւորներ 29-ամյա Թամարա Ս.-ն, 7-ամյա Գոռ Գ.-ն եւ 14-ամյա Համլետ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գառնիի ամբուլատոր կենտրոն, որտեղից էլ, ըստ տեղեկությունների, տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված վարորդն ու նրա ուղեւորները ընտանիքի անդամներ են։