Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում հուլիսի 16-ին ծառից կախված հայտնաբերված տղամարդու ինքնությունը դեռ չի պարզվել:
NEWS.am-ի տեղեկություններով, իրավապահները պարզել են, որ մահացածը մոտ 25 տարեկան երիտասարդ է, ամենայն հավանականությամբ, նա Եղեգնաձորի բնակիչ չի եղել: Երիտասարդին հայտնաբերել են Եղեգնաձոր-Ագարակաձոր ճանապարհին գտնվող հանդամասերից մեկում:
Սկզբնական շրջանում շրջանառվում էր ինքնասպանության վարկածը, սակայն այժմ իրավապահները կասկածներ ունեն, որ տեղի ունեցածը սպանություն է:
Կատարվում է քննություն հանգամանքները պարզելու համար: