«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» եւ Դանիել Իոաննիսյանի դեմ 30 տնօրենների հայցերից հրաժարվելու որոշումը կայացրել են Բաղրամյան 26-ում՝ նախագահի մակարդակով։ Իրավաբանների արեւմտյան թեւը՝ Կոստանյանի գլխավորությամբ, պնդել է, որ այս հայցերը թանկ կնստեն մեր երկրի վրա։

Արդյունքում՝ Դավիթ Հարությունյանի ծրագիրն ի չիք է դարձել։ Տնօրեններն ինչպես մեկիկ-մեկիկ հայց էին ներկայացրել, այնպես էլ կազմակերպված հրաժարվել են։

Սակայն եթե իշխանությունը որոշել է «զադնի» դնել, ապա Դանիելենք չեն պատրաստվում՝ որոշել են եվրոպական ատյաններում ՀՀԿ-ի քթից բերել այս դատական արշավն իրենց դեմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում