Երեկ Երեւանում երթ տեղի ունեցավ ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի: Լրացավ խումբի կողմից ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գնդի գրավման մեկ տարին:

Երթից հետո ցուցարարներից մեկը կարդաց Պավլիկ Մանուկյանի ուղերձը, որը նա հղել էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից։

«Սիրելի հայ ժողովուրդ, դեռեւս դպրոցական տարիներին «Սասնա ծռերը» ուսումնասիրելիս ինձ ոգեւորել են ոչ թե Սանասարն ու Բաղդասարը կամ սասուն-ցասուն քարերը, այլ այն 40 աղբյուրները, որոնք, Սասնա լանջերից վայր իջնելով, միանում են իրար եւ, հատելով պղտոր գետը, գնում եւ ոռոգում էին Սասնո հանդերն ու արտերը ։ Դարերի ընթացքում աղբյուրները ցամաքեցին, շնորհալիներ, քուչակներ, վարուժաններ, կոմիտասներ... իհարկե ունեցել ենք նաեւ բռնակալներ՝ ուրացողներ, գետադարձներ, բայց այսպիսի վիճակ երբեք չի եղել, երբ հաղթող հայ զինվորին դարձնեն հայրենազուրկ պահակ, գյուղապետերին մատնիչներ, իսկ ուսուցիչներին՝ ողբասաններ։ Չորացան աղբյուրներն ու այգիները, դատարկվեցին գյուղներն եւ ավանները։ Սիրելի ժողովուրդ, դեռ երկա՞ր ենք հանդուրժելու այս թրքաբարո եւ թրքապաշտ գարշակոկորդ վշտի աղբերին, այս սատանայի կոյուղի Սերժ Սարգսյանին, որն ուզում է վերջնականապես չորացնել մայր Հայաստանի արգանդը:

Ջախցի քարի տակից՝ Ձեր Սասնա ծուռ Պավլիկ Ռազմիկի Մանուկյան»,- ասված էր ուղերձում: