Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներն այսօր առավոտից փորձում են ապամոնտաժել Ֆիրդուսի շուկան: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում, որ հարակից տների բնակիչներն ու շուկայի աշխատակիցները թույլ չեն տալիս, որ քանդամն աշխատանքներ իրականացվեն շուկայում: Հարակից տարածքում տեխնիկա էր բերվել քանդման աշխատանքներ իրականացնելու ահմար, սակայն, աշխատակիցների պահանջից հետո այն հեռացրին: Աշխատակիցները պնդում են, որ իրենց չեն զգուշացրել, որ առավոտյան պատրաստվում են ապամոնտաժել շուկան, այսօր եկել են աշխատանքի եւ անակնկալի եկել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 19-ին, Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Ֆիրդուսի տոնավաճառի առեւտրականներին այլ տոնավաճառներում տեղավորելու աշխատանքների հետ կապված զեկուցվել էր, որ արդեն հունիսի 19-ին 20 առեւտրականներ կտեղափոխվեն այլ տոնավաճառներ, իսկ մյուսների հետ բանակցությունները դեռեւս շարունակվում են: Նշվել է, որ մինչեւ այս շաբաթվա վերջ նախատեսվում է լուծել եւս 30 առեւտրականների տեղափոխման հարցը: