Վայոց ձորի մարզի Արենի գյուղի մոտ Արփա գետում 4-ամյա երեխա է խեղդվել:

Փոքրիկը ծնողների հետ հանգստանալու էր գնացել Արենի. ընտանիքն այդ համայնքից չէ: Այս մասին տեղեկացնում են Արենիի համայնքապետարանից՝ հավելելով, որ այլ մանրամասներ հայտնել առայժմ չեն կարող: