Այսօր՝ հուլիսի 20-ի գիշերը Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել է հուլիսի 17-ին իր աշխատասենյակում դանակահարված, «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի ղեկավար, հոգեբան Ռուբեն Պողոսյանը:

Հիվանդանոցից հայտնեցին, որ Պողոսյանը մահացել է գիշերը ժամը 04.00-ի սահմաններում, կրկնակի ծանր ինֆարկտի զարգացման և կարդիոգեն շոկի հետևանքով:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին, ժամը 14.40-ի սահմաններում, հենց իր աշխատասենյակում դանակահարել էին հոգեբան Ռուբեն Պողոսյանին: Նա վնասվածքներ էր ստացել դեմքի գլխի եւ վերին վերջույթների շրջանում:

Պարզվել է, որ նրան դանակահարել է 34-ամյա Հրանտ Հ.-ն թուղթ կտրելու դանակով: Հոգեբանին ծանր վիճակում «շտապօգնության» մեքենայով անմիջապես տեղափոխել են են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Նրա մոտ առկա է եղել առատ արյունահոսություն եւ ծանր աստիճանի հեմոռագիկ շոկ: «Նրա վիճակը ծանրանում էր արյան մեծ կորստի պատճառով, որի հետեւանքով նրա մոտ զարգացել էր կրկնակի ծանր ինֆարկտ: Վիճակը ծայրահեղ ծանր է»,-հայտնել էին հիվանդանոցից:

Նշենք, որ մեր տեղեկություններով դանակահարողն իր հիվանդներից է եւ նախնական տեղեկություններով՝ ունի հոգեկան խնդիրներ: