Երեւանում հուլիսի 19-ին 69-ամյա տղամարդը 5-րդ հարկի իր բնակարանի ննջասենյակի պատուհանից ինքնասպանության գործելու միջոցով ցած է նետվել: Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում ինքնասպանության փաստով:

shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 23:20-ի սահմանում Երեւան քաղաքի 1-03 շտապօգության թիվ 7-րդ ենթակայանից Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ թիվ 72 հերթապահ բժիշկների խումբը կանչով մեկնել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Օգանովի փողոցի թիվ 8 շենք, որտեղ շենքի մոտ հայտնաբերել է տղամարդու դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի բնակիչ 69-ամյա Ռ. Ա.-ն է, ով 5-րդ հարկի իր բնակարանի ննջասենյակի պատուհանից ինքնասպանության գործելու միջոցով ցած է նետվել: Ռ. Ա.-ն ունեցել է առողջական խնդիրներ եւ այդ պահին տանը եղել է կնոջ հետ, ում բողոքել է առողջական խնդիրներից ու կնոջ ներկայությամբ դիմել ծայրահեղ այդ քայլին: