Գեղարքունիքի մարզում հուլիսի 21-ին վրաերթ է տեղի ունեցել. ժամը 17:10-ի սահմաններում 51-ամյա Նովել Ա.-ն Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 82 կմ հատվածում իր վարած BMW մակնիշի 33 NM 707 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Սեւան քաղաքի բնակիչ, 14 ամյա Գագիկ Վ.-ին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին՝ տեղափոխվել Սեւանի բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին տեղեկացրել է իրավապահներին:

Աղբյուրի տեղեկություներով՝ BMW-ի վարորդը նախկինում աշխատել է Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակում որպես ավագ տեսուչ: