Տավուշի մարզի Պտղավան համայնքում 75-ամյա կինն ինքնասպանություն է գործել: Այսօր՝ հուլիսի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում Պտղավանի գյուղապետ Արայիկ Պարանյանը նշեց, որ 75-ամյա կինը ապրելիս է եղել մենակ, նա հիմնականում հարեւանների հետ չի շփվել:

«Աղջիկը գյուղում է ապրում, երեկ օգնելիս է եղել նրան, հետո ասել է՝ գնամ տուն հանգստանամ: Երկար ժամանակ հարեւանների աչքին չի երեւացել, գնացել են նրա տան սարայում կախված են հայտնաբերել»,-ասաց գյուղապետը:

Նշենք, որ 75-ամյա կնոջ հուղարկավորությունն այսօր տեղի կունենա: