Լոռու մարզի Արեւածագ գյուղում այսօր՝ հուլիսի 22-ին, հղիության 7-րդ ամսում գտնվող կինը զուգարանում վիժել է, պտուղն ընկել է հորը: Լոռիում NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ այս պահին փորձում են հորից դուրս բերել պտղին, դեպքի վայրում աշխատում են իրավապահները եւ փրկարարները։

Նախնական տեղեկություններով, կինը գյուղում բնակվում է եղբոր հետ: