Այս 2017թ.-ի ընթացքում փողոցներում կհանդիպեք ավելի ու ավելի շատ համարձակների, ովքեր փորձում են ընդգծել իրենց անհատականությունը վարսերի ագրեսիվ կապույտ գույնի շնորհիվ. ընդ որում, ընտրում են կապույտի տարբեր երանգներ` բաց երկնագույնից սկսած մինչև մուգ կապույտ ինդիգո գույն:
Իսկ ինչպե՞ս ընտրել ճիշտ կապույտ գույն, որն առավելագույնս կհամապատասխանի ձեզ, ձեր մաշկի և աչքերի գույնին, միաժամանակ շատ նորաձև լինի 2017 թ.-ին:
Մեր խորհուրդներով փորձեք կողմնորոշվել.
• Մուգ կապույտ գույն. այս երանգը շատ խորհրդավոր տեսք է տալիս և շատ գեղեցիկ է նայվում: Այն սազում է բաց գույնի մաշկ և մոխրագույն կամ կապույտ աչքեր ունեցողներին:
• Սև-կապտավուն երանգ. այս երանգը հիանալի փայլ ունի և շատ պրակտիկ է: Այս շքեղ գույնը սազում է գրեթե բոլորին` անկախ տարիքից և տեսակից: Հատկապես մուգ գույնի մաշկ և աչքեր ունեցողներին է շատ սազում:
• Փիրուզագույն, բաց-երկնագույն կապույտ. այս երանգը ձեր կերպարը կդարձնի շատ փխրուն և կանացի, կնրբացնի ձեր դիմագծերը: Իհարկե, 30-ն անց կանաց դժվար թե սազի:
• Ինդիգո կապույտ գույնը 2017-ի ուլտրանորաձև երանգն է. այս հագեցած և վառ երանգը գերհամարձակ է և կոչում է փորձարկումների: Առավել համապատասխանում է դեռահասներին:
• 2017-ը այնքան բաց է նորարությունների և համարձակ լուծումների համար, որ հնարավոր է նաև կարմիրի և կապույտի փորձնական համադրությունը:
Մեկ խորհուրդ ոճաբաններից. կապույտ երանգ վարսերին տալուց պարտադիր հաշվի առել մաշկի որակյալ վիճակը, լավ դիմահարդարումը, ակցենտավորված աչքերը, այլապես՝ այն ձեզ ավելի շատ կայլանդակի, քան կգեղեցկացնի:
Դե, փորձեք ավելի համարձակ լինել, շատ մի վարանեք. ի վերջո, տնային պայմաններում, հնարավոր է շատ արագ փոխել անհաջող կապույտ գույնը և նորից վերստանալ ձեր բնական գույնը:


Աղբյուրը։ https://cool-haircuts.com