Կապան քաղաքի Գես թաղամասի թիվ 24 շենքի մոտակայքում հուլիսի 21-ին 8-ամյա երեխային մահացու վրաերթի ենթարկելու դեպքի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Վրաերթի ենթարկելու մեջ կասկածվողը ձերբակալվել է: Նա Կապան քաղաքի 26-ամյա բնակիչ Նարեկ Օհանյանն է։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նա Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի եղբորորդին է: Նա վրաերթի ենթարկելուց հետո 8-ամյա երեխային թողել է անօգնական ու դիմել փախուստի:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 21-ին, ժամը 22.00-ի սահմանում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապանի Բաղաբերդ թաղամասի թիվ 24 շենքի հարակից ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել 2008 թ. ծնված Օքսաննա Գրիգորյանին, որը տեղում մահացել է: