Ուշադրություն, ժողովուրդ! Արդեն 3 ամիս ա փորձում եմ հարմար պահ գտնել ու նկարել էս «չգիտեմ ինչ»-ին։ Երկար ա, բայց մի ալարեք, կարդացեք ու ԱՆՊԱՅՄԱՆ share արեք, որ բոլորը սրա դեմքը ճանաչեն։
5-6 ամիս առաջ Կենտրոնի թաղապետարանի մոտ մոտեցավ ինձ, շատ «ամաչելով» ասեց, որ Աբովյան քաղաքից ա, դրամապանակը մոռացել ա տանը։ 400 դրամ էր խնդրում, որ հասնի տուն։ Դե ես էլ, տեսնելով նորմալ հագ ու կապը, ձեռքի սմարթֆոնը, մտածեցի երևի իրոք տենց ա ու օգնեցի «խեղճ մոլորված»-ին։ Հետո քայլում էի ու մտածում, որ ես իմ աղջիկ «հալով» 1000 տարբերակ կմտածեի, եթե դրամապանակս մոռացած լինեի' կզանգեի ախպերներիս, ընկերներիս, որ փող հասցնեն կամ ինչի՞ եմ հեռու գնում, տաքսի կնստեի, կգայի տուն ու տնից գումար կվերցնեի, տաքսիին կվճարեի… լիքը ուրիշ տարբերակներ էլ կան, բայց հաստատ ո՛չ անծանոթներից փող խնդրելը…
Էս դեպքը շուտ մոռացա, բայց ընդամենը 2 ամիս անց նույն անամոթը արդեն Աբովյան-Տերյան խաչմերուկում մոտեցավ նույն անգիր արած տեքստով։ Ասեցի «չե՞ս ամաչում, դու էլի ես ինձնից նույն պատրվակով փող խնդրել»։ Ասեց, որ ինքը չի եղել ու գնաց։ Էս վերջը չի))) Վերջին 1 ամսվա ընթացքում ևս 2 անգամ ա մոտեցել նույն բառերով (գոնե դեմքս հիշեր ու հենց ինձ էլ չմոտենար))))։ 3-րդ անգամը դեռ չէր հասցրել բերանը բացեր ու բառ արտասաներ, ասեցի «գիտե՞ս գոնե, որ արդեն 3-րդ անգամ ես ինձ մոտենում, կորի աչքիցս», ինչին ի պատասխան ասում ա «բայց ես հասցե էի ուզում հարցնել ընդամենը» ու շրջվում արագ կորում ա։ 4-րդ անգամը ուզում էի դեմքը նկարեի, ասեց մի նկարի ու փախավ։ Իսկ այսօր ի՞նչ…
տադաաաաամ! Իրա ոտքով իմ դուռն էր եկել։ Հասնում եմ Dude's ու տեսնում, որ դիմացի նստարանին նստած ա։ Մի լաաաավ նկարեցի, որ կիսվեմ բոլորի հետ, որ հաաաաանկարծ ես ստախոս անամոթի ծուղակը չընկնեք։ Ոնց որ իմ օդը շնչի։ Քիչ էր մնում ավելով ծեծեի))))